Հայերեն

                                                                                                                                                                                                                                                                                                           

     

     

    «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հրավիրում է հետազոտողների՝ իրականացնելու ուսումնասիրություն «Գենդերային բռնության լուսաբանումը հայկական մեդիայում» թեմայով և մշակելու գենդերային բռնության զգայուն լուսաբանման ուղեցույց՝ լրագրողների համար։

    Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան հայտարարում է հետազոտողի մրցույթ
    Հետազոտության նպատակը Իրականացնել ուսումնասիրություն «Գենդերային բռնության լուսաբանումը հայկական մեդիայում» թեմայով և մշակել գենդերային բռնության զգայուն լուսաբանման ուղեցույց լրագրողների համար
    Գործատու «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա
    Հետազոտության տևողություն հունիս – սեպտեմբեր,  2021թ․ 
    Դիմումների վերջնաժամկետ մայիսի 17, 2021թ․

    Հետազոտության նպատակների ներկայացում

    «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան նախատեսում է իրականացնել ուսումնասիրություն «Գենդերային բռնության լուսաբանումը հայկական մեդիայում» թեմայով և մշակել գենդերային բռնության զգայուն լուսաբանման ուղեցույց լրագրողների համար։

    Հետազոտության շրջանակներում անհրաժեշտ է՝ 

    • Մշտադիտարկել հայկական մեդիա դաշտը՝ պարզելու համար, թե ինչպես է գենդերային բռնությունը լուսաբանվում հայաստանյան մեդիա համատեքստում
    • Կազմել շահագրգիռ կողմերին ուղղված առաջարկություններ մեդիա դաշտի գենդերազգայունության բարելավման նպատակով 
    • Մշակել լրագրողների համար նախատեսված ուղեցույց՝ գենդերային բռնության զգայուն լուսաբանման թեմայով։

    Պահանջվող որակավորումներ և հմտություններ 

    • Լրագրողի, մարդու իրավունքների, գենդերային ուսումնասիրությունների կամ հարակից գիտությունների մագիստրոսի աստիճան
    • Հետազոտություններ իրականացնելու և վերլուծելու փորձ
    • Ուղեցույցներ մշակելու փորձ
    • Նվազագույնը երեք տարվա աշխատանքային փորձ մարդու իրավունքների ոլորտում
    • Մշտադիտարկում իրականացնելու և տվյալներ հավաքագրելու հմտություններ
    • Վերլուծական և հետազոտական կարողություններ ու հմտություններ
    • Հայերենի գերազանց իմացություն
    • Տարբեր կառույցների հետ հաղորդակցման գերազանց հմտություններ
    • Ինչպես անհատական, այնպես էլ թիմային աշխատելու հմտություններ
    • Արդյունավետ և ճկուն աշխատելու պատրաստակամություն և կարողություն
    • Հայաստանում կանանց իրավունքների ոլորտում առկա հիմնահարցերի իմացություն:

     Դիմելու ընթացակարգ

    Ուղարկեք Ձեր CV-ն, կատարված հետազոտությունների կամ հոդվածների օրինակները և երկու կոնտակտային անձանց տվյալներ [email protected] հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Դիմում հետազոտողի թափուր հաստիքի համար»:  

    Դիմումների վերջնաժամկետը մայիսի 17-ն է: Ուշացած դիմումները չեն քննարկվի: Հաշվի առնելով դիմումների քանակը՝ կազմակերպությունը կապ կհաստատի միայն հարցազրույցի փուլ անցած դիմորդների հետ:

    Ծրագիրն իրականացվում է «Կվիննա տիլլ Կվիննա» շվեդական ֆոնդի ֆինանսական աջակցությամբ։