Հայերեն

    Հոկտեմբերի 1-ը «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրն» է։ 2010 թվականից ի վեր, ամեն տարի, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան նշում է Հոկտեմբերի 1-ը, որպես «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր»:
    Այս տարի Հոկտեմբերի 1-ի միջոցառումները տեղի ունեցան Սպիտակում, Վանաձորում հանրային իրազեկման ակցիաներով , և Երևանում՝ Մոմավառությամբ՝ ի հիշատակ ընտանեկան բռնության զոհերի։
    Ամեն տարի Հայաստանում ընտանեկան բռնության հետևանքով զոհվում են մարդիկ, որոնց զգալի մասը՝ կանայք են։ Այս տարի առնվազն 10 կին սպանվել է ամուսնու, զուգընկերոջ կամ որդու կողմից:
    2010-2019 թթ․ ընթացքում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռության» կոալիցիայի տվյալներով առնվազն 70 կին ընտանեկան բռնության զոհ է դարձել։
    Հայաստանում ընտանեկան սպանությունները մեծապես իրականացնում են տղամարդիկ, և միայն հազվադեպ են կանայք սպանում զուգընկերներին` այն էլ հաճախ ինքնապաշտպանության նկատառումներից:

    #Հոկտ1
    #Oct1
    #ԸԲդեմպայքարիԱզգայինօր
    #NationalDayToCombatDVinArmenia