Մրցույթի հրավեր՝ դատական մշտադիտարկման համար

Գործատու «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա
Ծրագիր «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ»
Ֆինանսավորող կառույց Եվրոպական միություն
Մշտադիտարկման նպատակը Իրականացնել ընտանեկան բռնության դատական գործերի համապարփակ մշտադիտարկում
Հետազոտության տևողություն հունիս 2021թ․ – հունիս 2022թ․
Դիմումների վերջնաժամկետ մայիսի 24, 2021թ․
Նախատեսված բյուջե 6000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ

 

 Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի մասին

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի առաքելությունն է համատեղ ջանքերով նպաստել կանանց և աղջիկների նկատմամբ գենդերային բռնության նվազմանը՝ կանխարգելման և պաշտպանության մեխանիզմների ամրապնդման միջոցով։ Կոալիցիան առ այսօր արձագանքել է կանանց նկատմամբ բռնության բազում դեպքերի և հանրության լայն շերտերի իրազեկել է կանանց նկատմամբ բռնության համակարգային խնդրի մասին: Կոալիցիայի տարիների ջատագովման աշխատանքների արդյունքում՝ 2017թ. ընդունվեց ընտանեկան բռնությունը կանխարգելող և բռնության ենթարկված անձանց պաշտպանությունն ապահովող օրենք:

Ծրագրի նկարագրություն

«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ․) ծրագիրն իրականացվում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Հայաստանում կանանց նկատմամբ բռնության վերացմանը:

Ծրագրային ուղղություններն են․

Ա․ Պետության կողմից անհրաժեշտ օրենքների, քաղաքականությունների և մեխանիզմների ընդունումը՝ ուղղված կանանց ընտանեկան ու գենդերային բռնություններից պաշտպանությանն ու կանխարգելմանը, ինչպես նաև պետական մարմինների կարողությունների զարգացում՝ ապահովելու արդյունավետ, զգայուն և բազմաոլորտային արձագանք գենդերային բռնությանը։

Բ․ Բարձրացնել կանանց, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և հասարակության իրազեկվածությունը ընտանեկան և գենդերային բռնության տարածվածության և առկա պաշտպանական մեխանիզմների վերաբերյալ:

Մշտադիտարկման նպատակների ներկայացում

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան նախատեսում է իրականացնել ընտանեկան բռնության դատական գործերի համապարփակ մշտադիտարկում։

Հետազոտության շրջանակներում անհրաժեշտ է՝

  • Մշտադիտարկել ընտանեկան բռնության դատական գործերի՝ նախապես մշակված չափանիշներով ընտրված ընտրանքը՝ գենդերազգայունության և ընտանեկան բռնության օրենքի կիրարկման տեսանկյունից
  • Կազմել շահագրգիռ մարմիններին ուղղված առաջարկություններ ոլորտի բարելավման նպատակով
  • Կազմել կատարված աշխատանքն ամփոփող զեկույց և ներկայացնել այն համապատասխան մարմիններին։

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Իրավագիտության, մարդու իրավունքների կամ հարակից գիտությունների մագիստրոսի աստիճան
  • Մշտադիտարկումներ և հետազոտություններ իրականացնելու փորձ
  • Նվազագույնը երեք տարվա աշխատանքային փորձ մարդու իրավունքների ոլորտում
  • Վերլուծական և հետազոտական կարողություններ ու հմտություններ
  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Տարբեր կառույցների հետ հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Ինչպես անհատական, այնպես էլ թիմային աշխատելու հմտություններ
  • Արդյունավետ և ճկուն աշխատելու պատրաստակամություն և կարողություն
  • Հայաստանում կանանց իրավունքների ոլորտում առկա հիմնահարցերի իմացություն:

Դիմելու ընթացակարգը

Ուղարկեք Ձեր CV-ն, կատարված հետազոտությունների կամ զեկույցների օրինակները և երկու կոնտակտային անձանց տվյալներ info@coalitionagainstviolence.org հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Մշտադիտարկման մրցույթի հայտ»:

Դիմել կարող են ինչպես անհատները, այնպես էլ կազմակերպությունները։  Կազմակերպությունների պարգայում անհրաժեշտ է ուղարկել կազմակերպության կողմից արված մշտադիտարկման կամ հետազոտական աշխատանքների օրինակները, կազմակերպության բուկլետը և կազմակերպության գործունեությանը քաջածանոթ երկու անձանց տվյալներ։

Դիմումների վերջնաժամկետը 2021թ․, մայիսի 24-ն է: Ուշացած դիմումները չեն քննարկվի: Հաշվի առնելով դիմումների քանակը՝ կազմակերպությունը կապ կհաստատի միայն հարցազրույ­ցի փուլ անցած դիմորդների հետ: