Զեկույցը պատրաստվել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» կողմից ընտանեկան բռնության ու գենդերային խտրականության 8 գործի  մշտադիտարկման, այդ գործերով ներառված փաստաբանների, բռնությունից տուժած կանանց,  Կոալիցիայի անդամ կազմակերպությունների աշխատակիցների  հետ հարցազրույցների ու ՀՀ Արդարադատության նախարարության Դատալեքս դատական տեղեկատվական համակարգի միջոցով դատական գործերի հետազոտման արդյունքների և միջազգային իրավական պրակտիկայի համադրմամբ:

Կոալիցիայի հիմնադրումից` 2010 թ-ից, Կոալիցիայի անդամները ներկա են գտնվել ընտանեկան ու գենդերային բռնությունից տուժած  9 կանանց դատական գործով շուրջ 60 դատական նիստի 11  դատական ատյաններում` Արարատի և Վայոց Ձորի մարզերի, Աբովյան քաղաքի,  Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների, Արտաշատի, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարաններում, ՀՀ Վարչական դատարանում,  ՀՀ Վերաքննիչ քրեական դատարաներում և ՀՀ Վճռաբեկ դատարանում:

 Զեկույցի խնդիրն է պարզել` արդյոք ՀՀ ներպետական օրենսդրությունը և միջազգային պարտավորությունները դե յուրե  նախատեսում ու ապահովում են կնոջ արդարադատության մատչելիության լիարժեք իրացումը` երաշխավորելով արդար դատաքննություն, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ և զերծ լինելով ուղղակի ու անուղղակի խտրականության ու վնասակար կարծրատիպային դրսևորումներից:

Բեռնել զեկույցի համառոտ և ամբողջական տարբերակը: