Հայերեն

    Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամ Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը փնտրում է սեռական բռնության թեմայով հետազոտողի կամ հետազոտական կազմակերպություն:

    Հետազոտության նպատակն է ուսումնասիրել սեռական բռնության տարածվածությունը, սեռական բռնության վերաբերյալ իրազեկվածության աստիճանն ու վերաբերմունքը ուսումնական հաստատություններում սովորող երիտասարդների շրջանում, հասկանալ, թե ինչ ընթացակարգերով և ում կարող է դիմել ուսանողը ուսումնական հաստատությունում՝ սեռական բռնության ենթարկվելու պարագայում։

    Հետազոտության իրականացման ժամանակահատվածը՝ մայիսի 1 – հուլիսի 1, 2023։

    Աշխատանքային պարտականությունները․

    ✔️ Մշակել հետազոտության մեթոդաբանություն, այդ թվում՝ գործիքակազմ,

    ✔️Իրականացնել դաշտային աշխատանքներ,

    ✔️Վերլուծել ստացված տեղեկատվությունը և մշակել հետազոտության վերլուծություն-զեկույց՝ ամփոփելով հիմնական փաստերը, և հանդես գալ առաջարկներով,

    ✔️ Ներկայացնել հետազոտության անգլերեն անոտացիան,

    ✔️ Հանրային միջոցառման ժամանակ ներկայացնել հետազոտության արդյունքները,

    ✔️ Ծրագրի համակարգողին ներկայացնել ընթացիկ հաշվետվություն իրականացված աշխատանքների մասին։

    Որակավորման պահանջները.

    ▪️Մագիստրոսի որակավորում սոցիոլոգիայի կամ մարդու իրավունքների ոլորտում,

    ▪️ Նվազագույնը երեք տարվա հետազոտական աշխատանքի փորձ (ցանկալի է գենդերային բռնության հիմնախնդիրների ոլորտում),

    ▪️ Հայերեն և անգլերեն լեզուների գրավոր և բանավոր գերազանց իմացություն,

    ▪️ Զգայունություն գենդերային հիմնախնդիրների և մասնավորապես գենդերային բռնության թեմայի նկատմամբ:

    Աշխատանքին դիմելու համար կարող եք ուղարկել Ձեր CV-ն (անհատի դեպքում), կազմակերպության դեպքում՝ հիմնական հետազոտողների CV-ները, կատարված հետազոտությունների, հոդվածների հղումները (առնվազն 2 աշխատանք) և գնառաջարկ [email protected] էլ․հասցեին՝ նամակի վերնագրի (subject) դաշտում նշելով՝ «Հետազոտության իրականացում»:

    🗓️ Դիմելու վերջնաժամկետ՝ ապրիլի 10: