Հայտարարություններ

Շտապ ահազանգ միջազգային հանրությանը ՝ դադարեցնել Արցախի Հանրապետությունում շարունակվող մարդասիրական ճգնաժամը

Շտապ ահազանգ միջազգային հանրությանը ՝ դադարեցնել Արցախի Հանրապետությունում շարունակվող մարդասիրական ճգնաժամը

  Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ընդդեմ Կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հայտարարությունն ուղղված միջազգային հանրությանը եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝ հրատապ, ակտիվ եւ արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու Արցախի Հանրապետությունում շարունակվող մարդասիրական ճգնաժամը։ Մենք պահանջում ենք. • իրականացնել մշտադիտարկում եւ կազմել զեկույց Արցախից տեղահանված երեխաների վիճակի վերաբերյալ, • հայտարարությամբ դատապարտել ադրբեջանական ագրեսիան եւ քաղաքացիական բնակչության ու շինությունների ռմբակոծությունն Արցախում եւ Հայաստանի Հանրապետությունում, •…

Հայտարարություն Արուսյակ Մկրտչյանի ( DJ Վակցինա) երեխայի վերաբերյալ

Հայտարարություն Արուսյակ Մկրտչյանի ( DJ Վակցինա) երեխայի վերաբերյալ

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հայտարարությունը՝ Արուսյակ Մկրտչյանի (DJ Վակցինա) երեխայի և օրենսդրական բացերի վերաբերյալ Արուսիկ Մկրտչյանը (հանրային դաշտում ավելի հայտնի որպես DJ Վակցինա) արդեն մի քանի օր է սոցիալական ցանցերում բարձրաձայնում է, որ իր երեխայի հայրը՝  իրենից առանձին բնակվող Ռուբեն Խաչատրյանը, վերցրել է երեխային, և մայրը որևէ տեղեկություն չունի փոքրիկի գտնվելու վայրի ու որպիսության մասին։ Արուսյակ Մկրտչյանի փոխանցմամբ՝ երեխան վատառողջ…

Կոալիցիայի դիրքորոշումը Ամուլսարում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ

Կոալիցիայի դիրքորոշումը Ամուլսարում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ

Երկու տարուց ավելի  Ամուլսարի տարածքում ազդակիր համայնքների բնակիչները պայքարում են, որպեսզի լսելի լինի իրենց ձայնն ու կասեցվի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագիրը։ Քաղաքացիները ստիպված են եղել ինքնակազմակերպ խմբերով իրականացնել Ամուլսարի պահպանությունը՝ միաժամանակ սպասելով կառավարության գործուն քայլերին։ Ցավալիորեն, այդ քայլերի հապաղումը հանգեցնում է նոր լարումների, որոնք ուղեկցվում են բռնության դրսևորումներով, ինչին ականատես ենք դառնում վերջին օրերին։    Բռնության մշակույթի մերժումը և…

Իրավապաշտպան կառույցը դարձյալ հարձակումների թիրախում

Իրավապաշտպան կառույցը դարձյալ հարձակումների թիրախում

Կանանց աջակցման կենտրոնն իր մտահոգությունն է հայտնում և հրավիրում է իրավապահ մարմինների, մարդու իրավունքների պաշտպանի, զանգվածային լրատվության միջոցների ուշադրությունը հերթական անգամ կենտրոնի փաստաբանի և մյուս աշխատակիցների նկատմամբ ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից սպառնալիքներ, անձնական բնույթի վիրավորանքներ հնչեցնելու դեպքի կապակցությամբ. Մասնավորապես, ս/թ հուլիսի 07-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում տեղի է ունեցել թիվ ԵԴ/21929/02/19 քաղաքացիական գործով դատական նիստը, որի…

Վավերագրական ֆիլմի պատրաստման մրցույթ

Վավերագրական ֆիլմի պատրաստման մրցույթ

Համառոտ նկարագիր Ֆիլմի ստեղծման նպատակն է ամփոփել Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի ստեղծման և տասնամյա գործունեության պատմությունը՝ հանրությանը ներկայացնելով 2010-2020 թթ․ ընթացքում Կոալիցիայի ջանքերի շնորհիվ արձանագրված փոփոխություններն ու ձեռքբերումները` գենդերային բռնության կանխարգելման և կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում։ Վավերագրական ֆիլմը կընդգրկի կադրեր Կոալիցիայի հանրային միջոցառումներից, ցույցերից և ակցիաներից, կներառի հարցազրույցներ Կոալիցիայի անդամների, համակիրների և շահառուների հետ, կտեղադրվի կազմակերպության YouTube-յան էջում և…

Հայտարարություն՝ սեքսիզմի, ատելության խոսքի, բռնության դրսևորումների դեմ

Հայտարարություն՝ սեքսիզմի, ատելության խոսքի, բռնության դրսևորումների դեմ

Վերջին ժամանակաշրջանում, տարբեր հարթակներում, առավել հաճախակի են դարձել ատելության խոսքի, սպառնալիքի և սեքսիզմի դրսևորումները, որոնք օրըստօրե ահագնացող դրսևորումներ և ընդգրկում  են ստանում։ Մի քանի շաբաթ առաջ, ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած կանանց ուղղված վիրավորանքները, հայհոյանքները, որոնք վերաճեցին  բռնության, ֆեյսբուք սոցիալական ցանցում շարունակական դարձած թիրախավորումները՝ հատկապես կին քաղաքական գործիչների, պաշտոնյաների ու հանրային գործիչների հանդեպ՝ սեքսիզմի ու ատելության խոսքի  տեսքով, վկայում են…

Կոալիցիայի  թեժ գծերի համեմատական պատկերը՝ մարտ ամսվա համար

Կոալիցիայի թեժ գծերի համեմատական պատկերը՝ մարտ ամսվա համար

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի թեժ գծերին ստացված հեռախոսազանգերի թիվը մարտ ամսին կազմել է 803 զանգ։ Վերլուծելով այս ցուցանիշը կարող ենք հստակորեն ասել, որ 30%-ով ավելացել են ընտանեկան բռնության թեժ գծերի հեռախոսազանգերը՝ այս տարվա նախորդ երկու ամիսների համեմատ։ Ընդ որում կանայք զանգահարում են թե՛ բռնության հետ կապված խորհրդատվության, թե՛ սոցիալական աջակցության համար։ Հատուկ դրության հաստատման և տանը մնալու կարգադրության արդյունքում…

Պահանջում ենք հեռացնել բռնության տեսարան պատկերող հոլովակը համացանցից

Պահանջում ենք հեռացնել բռնության տեսարան պատկերող հոլովակը համացանցից

Օրերս, Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակվել է մի հումորային տեսանյութ, որտեղ խաղարկվում է ընտանեկան բռնության արդյունքում ստացած կապտուկները քողարկել փորձող կնոջ կերպար։ Մինչ կինը կադրում կիսվում է իր փորձով՝ ընթացքում ցուցադրվում է բռնության տեսարան, որտեղ  զուգընկերը ծանր գործիքով հարվածում ու գետնին է տապալում կնոջը՝ ընթացքում հնչեցնելով կենցաղային պահանջներ։ Նման տեսանյութերի հրապարարակումը անչափ վտանգավոր է այս խոցելի ժամանակահատվածում, երբ ամբողջ աշխարհում՝  Կորոնավիրուսի…

Հայտարարություն՝ ՀԽ անդամի կնատյաց գրառման վերաբերյալ

Հայտարարություն՝ ՀԽ անդամի կնատյաց գրառման վերաբերյալ

Օրերս, Գյումրիում զուգընկերոջ կողմից սպանված կնոջ դեպքը ցնցեց հասարակությունը իր դաժանությամբ։ Սակայն եղան նաև բռնությունն արդարացնող և զոհին կրկնազոհայնացնողներ, որոնց մեջ, ցավալիորեն, կային նաև հանրային դիրք ունեցող անձինք։ Նրանցից մեկը ՀԽ բնապահպանական հարցերի հանձնաժողովի անդամ Աշոտ Միրզոյանն էր, որն իր ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ ոչ միայն ակնհայտորեն արդարացնում էր այս սարսափելի բռնությունը, այլև անձնական բնույթի վիրավորանքներ հնչեցնում սպանված կնոջ…