Հայտարարություններ

Բողոքի ակցիա #ոչ կիսաբաց լուսամուտներին

Բողոքի ակցիա #ոչ կիսաբաց լուսամուտներին

Օգոստոսի 9-ին, ժամը՝ 10:00-ին, «Ա-Թի-Վի» հեռուստաընկերության դիմաց (հասցեն՝ Երևան, Եղվարդի խճուղի, 1), Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան կազմակերպում է բողոքի ակցիա: Մի քանի օր առաջ Երևանում տեղի ունեցավ արյունալի մի սպանություն, կացնահարվեց մի ամբողջ ընտանիք, որի մայրը զոհ գնաց փեսայի հերթական հարձակմանը: Դեպքից մի քանի ամիս առաջ, «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարն իր «Վտանգավոր լռություն» թողարկման ընթացքում միակողմանիորեն դիտարկելով ընտանիքի խնդիրը և…

Պահանջում ենք ազատ արձակել Անի Նավասարդյանին և քաղաքացիական ակտիվիստներին

Պահանջում ենք ազատ արձակել Անի Նավասարդյանին և քաղաքացիական ակտիվիստներին

Սույն թվականի հուլիսի 17-ի վաղ առավոտյան «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի շենքը գրավելու գործողությանը հետևեցին բողոքի ակցիաներ Երևանի Ազատության հրապարակում, այնուհետև Խորենացու փողոցում, որտեղ իսկ տեղակայված է ՊՊԾ գունդը՝ ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի անդամների և նրանց կողմից առաջ քաշված պահանջների, այն է՝ ՀՀ նախագահի հրաժարականը և քաղբանտարկյալ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը: Նույն օրը և դրան հաջորդող հավաքների ժամանակ…

Դատապարտում ենք ոստիկանության ուժերի գործողությունները խաղաղ քաղաքացիների նկատմամբ

Դատապարտում ենք ոստիկանության ուժերի գործողությունները խաղաղ քաղաքացիների նկատմամբ

Հուլիսի 17-ի առավոտյան «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավմանը հետևել են ոստիկանության կողմից ՀՀ քաղաքացիների նկատմամբ հետապնդումներ: Հյուման Ռայթս Հաուս Երևան իրավապաշտպան ցանցը դատապարտում է հուլիսի 17-ին և 18-ին ոստիկանության ուժերի գործողությունները խաղաղ քաղաքացիների նկատմամբ, մասնավորապես՝ անօրինական բերման ենթարկելու, նրանցից շատերին բռնության ենթարկելու, 3 ժամից ավել առանց կարգավիճակ սահմանելու, ինչպես նաև անօրինական վայրում պահելու քայլերը: Միայն հուլիսի 17-ին ՀՀ…

Հյուման ռայթս հաուս Երևանի հայտարարությունը կացնահարման դեպքի կապակցությամբ

Հյուման ռայթս հաուս Երևանի հայտարարությունը կացնահարման դեպքի կապակցությամբ

Հյուման ռայթս հաուս Երևանը գտնում է, որ 2016 թ. հուլիսի 8-ի դաժան սպանության դեպքը ակնհայտ է դարձնում Հայաստանի իրավապահ և արդարադատության համակարգերի արմատացած խնդիրները։ Դրանք ոչ միայն չեն կարողանում արդյունավետ արձագանքով կանխել ընտանեկան բռնությունները, այլև բռնությունը սովորական դարձնող, խրախուսող հաստատություններ են։ Հյուման ռայթս հաուս Երևանը միանում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հայտարարությանը և դատական սխալ թույլ տված դատավորներին պատասխանատվության…

Կանանց ռեսուրսային կենտրոնի հայտարարությունը կացնահարման դեպքի կապակցությամբ

Կանանց ռեսուրսային կենտրոնի հայտարարությունը կացնահարման դեպքի կապակցությամբ

2016թ. հուլիսի 8ին Երևան քաղաքի Շենգավիթ համայնքում տեղի ունեցած ահասարսուռ հանցագործության զոհերից մեկը՝ Թագուհի Մանսուրյանը, դեռ հունվար ամսին ահազանգել էր «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ին կից գործող Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի թեժ-գծին: Ամուսնալուծված լինելով՝ Թագուհին շարունակական կերպով հետապնդվում էր նախկին ամուսին՝ Վլադիկ Մարտիրոսյանի կողմից, ով մշտապես ծեծել և նվաստացրել էր կնոջը, անգամ այն ժամանակ, երբ վերջինս հղի էր: Ամուսնալուծվելուց հետո Վլադիկը…

Կոալիցիայի հայտարարությունը՝ Շենգավիթում տեղի ունեցած արյունալի սպանության կապակցությամբ

Կոալիցիայի հայտարարությունը՝ Շենգավիթում տեղի ունեցած արյունալի սպանության կապակցությամբ

Սույն թվականի հուլիսի 8-ին, դաժան սպանություն է տեղի ունեցաել Երևանում, որն ուղեկցվել է կացնահարությամբ և անդամահատությամբ: Հանցագործությունը, որը կատարվել է Շենգավիթում՝ Վ. Մարտիրոսյանի կողմից, ունի նախապատմություն, կացնահարվել է մի ողջ ընտանիք՝ տղամարդու կողմից, ով եղել է այդ ընտանիքի դստեր ամուսինը: Հարձակման արդյունքում կացնով սպանվել է ընտանիքի մայրը, իսկ հայրն ու դուստրը գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Նախկինում՝ այդ…

«Ֆեմիցիդ» հաշվետվության ներկայացում

«Ֆեմիցիդ» հաշվետվության ներկայացում

Մայիսի 11-ին, ժամը 11: 00-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» հրավիրում է մասնակցելու, Ֆեմիսիդ (կնասպանություն) հաշվետվության ներկայացմանը: Միջոցառումը տեղի կունենա Կոնգրես հյուրանոցի Բոլլ Ռում դահլիճում (հասցեն՝ ք. Երևան, Իտալիայի 1): Մասնակցության հրավերներ են ուղարկվել ՀՀ կառավարության, ՀՀ ԱԺ ներկայացուցիչներին, ՀՀ ոստիկանությանն ու քննչական կոմիտեին, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կազմակերպություններին, Հայաստանի լրատվական դաշտի ներկայացուցիչներին, Հայաստանում արտադրվող ֆիլմերի սցենարիստներին, ռեժիսորներին…

Կոլաիցիայի հայտարարությունն ընդդեմ ոստականապետի սեքսիստական դրսևորման

Կոլաիցիայի հայտարարությունն ընդդեմ ոստականապետի սեքսիստական դրսևորման

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան վրդովված և խիստ անհանգստացած է ապրիլի 24-ին՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կեցվածքով: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ ոստիկանապետը Լրագիր և 1in. am կայքերի լրագող Սիրանուշ Պապյանին՝ մասնագիտական գործունեություն իրականացնելիս փորձել է մանիպուլացնել՝ ասելով. «Ես քո մեջ կին չեմ տեսնում»: Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան այդ վարքը գնահատում է որպես սեքսիզմի դրսևորում, կանանց…

Հայտարարություն ՀՀ Ոստիկանության գործողությունների վերաբերյալ

Հայտարարություն ՀՀ Ոստիկանության գործողությունների վերաբերյալ

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան դատապարտում է Մարտի 24-ին՝ ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի անցկացված  խաղաղ անհնազանդության ակցիայի ժամանակ  «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամների և մի խումբ այլ  քաղաքացիների հանդեպ ոստիկանաության գործողություններն ու համարում ոչ իրավաչափ: Ոստիկանության աշխատակիցները ակցիայի մասնակիցներին հասցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, բռնի ուժ են կիրառել, որի արդյունքում  «Հայ կանաց ճակատ» նախաձեռնության անդամ Ռուզան Եղնուկյանը ստացել է գլխի…