«ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԿԱՆԱՆՑ ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ /Առաջարկներ/ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ Հայաստանի Հանրապետության կողմից 1993 թվականին ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիայի[1] վավերացմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է բացառել կանանց նկատմամբ խտրականության ցանկացած դրսեւորում, ազգային օրենսդրությամբ ամրագրել տղամարդկանց եւ կանանց իրավահավասարության սկզբունքն ու երաշխավորել, որ պետական մարմիններն ու հաստատությունները գործեն այդ պարտավորություններին համապատասխան։ Կանանց եւ…
