Նորություններ

Մրցույթի հրավեր՝ փորձագետների համար

Մրցույթի հրավեր՝ փորձագետների համար

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ  Մրցույթի Հրավեր Տեղական և միջազգային փորձագետներ՝ ոստիկանության ընթացակարգերի մշակման և վերանայման համար «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ) ծրագիր, որն իրականացվում է  Եվրոպական միության ֆինանսավորմամբ  ՆԵՐԱԾՈԻԹՅՈՒՆ Այս ծրագիրը իրականացվելու է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հետ համատեղ, Եվրոպական միության ֆինանսավորմամբ` յոթ ամսվա ընթացքում (2021 թվականի մարտ-հոկտեմբեր): Ծրագրի նպատակն է նպաստել պետության…

Կանանց և անչափահասների իրավունքները Աբովյան ՔԿՀ-ում

Կանանց և անչափահասների իրավունքները Աբովյան ՔԿՀ-ում

Հրապարակվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի 2019 թվականի գործունեության հաշվետվությունը: Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան ևս ներկայացված է Դիտորդների խմբում և հատուկ ուշադրությամբ է հետևում կանանց և անչափահասների իրավունքներին վերաբերող խնդիրներին՝ Աբովյան ՔԿՀ-ում։ Կանայք և անչափահասները ազատազրկման վայրերում կարիք ունեն առավել մեծ ուշադրության՝ պայմանավորված նրանց առանձնահատկություններով ու հատուկ կարիքներով։ Այդ առնչությամբ պետության…

Հայտարարություն՝  Ադրբեջանում գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանի եւ այլ գերիների վերաբերյալ

Հայտարարություն՝ Ադրբեջանում գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանի եւ այլ գերիների վերաբերյալ

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմական գործողությունների հետեւանքով, ի թիվս այլնի, շարունակում է չլուծված մնալ Ադրբեջանում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներին ու նրանց իրավունքներին վերաբերող հարցերը։ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարված ամբողջական հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին եռակողմ հայտարարության[1] 8-րդ կետով հստակ սահմանվում է, որ «Տեղի…

Ամփոփ․ 2020 թվականին կատարած աշխատանքի մասին

Ամփոփ․ 2020 թվականին կատարած աշխատանքի մասին

2020 թվականը «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համար բավականին ծանր տարի էր՝ իր մարտահրավերներով։ Տարվա առաջին կեսը՝ ինչպես երկրգնդի մեծ մասում, այնպես էլ Հայաստանում, COVID-19 համավարակի հետ կապված, իսկ աշնանը՝ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արհավիրքով պայմանավորված մարտահրավերները։ Այդպիսով, այս տարի «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» աշխատում էր արտակարգ ռեժիմում՝ ուժերի գերլարվածության պայմաններում։ Դեռևս գարնանը՝  համավարակով պայմանավորված երկրում հայտարարվեց…

Աջակցություն Սյունիքի մարզում ապաստանած արցախցիներին

Աջակցություն Սյունիքի մարզում ապաստանած արցախցիներին

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան շարունակում է հումանիտար օգնության իր ծրագրերը՝ արցախցիների համար, այս անգամ Սյունիքի մարզում։ իգիենայի պարագաներ պարունակող փաթեթներ են տրամադրվել Արցախից Հայաստան տեղափոխված և Սյունիքի մարզում ապաստանած 81 ընտանիքի։ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կանանց և երեխաների համար պատրաստված փաթեթները Սյունիքի մարզում բաշխվեցին Սոսե Կանանց Հիմնահարցեր ՀԿ-ի միջոցով՝ կարիքի գնահատման արդյունքում։ Մենք տնտեսում ենք մեր միջոցները և…

Աջակցություն Գեղարքունիքի մարզում ապաստանած արցախցիներին

Աջակցություն Գեղարքունիքի մարզում ապաստանած արցախցիներին

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից պատրաստված հումանիտար օգնության հերթական խմբաքանակը բաշխվեց Գեղարքունիքի մարզում։ Հիգիենայի պարագաներ պարունակող փաթեթներ տրամադրվեցին Արցախից Հայաստան տեղափոխված և ավելի քանի 200 ընտանիքի։ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան իր միջոցներով գնված օգնությունը բաժանել է Մարտունու կանանց համայնքային խորհրդի միջոցով, որը արցախցիներին անընդմեջ օգնել և աջակցել է՝ մեր երկրի համար շատ ծանր այս ժամանակահատվածում։ Մենք տնտեսում ենք…

Աջակցություն՝ Շիրակի մարզում ապաստանած արցախցիներին

Աջակցություն՝ Շիրակի մարզում ապաստանած արցախցիներին

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» շարունակում է աջակցել Արցախից Հայաստան տեղափոխված կանանց և երեխաներին։ Նոյեմբեր 16-ին, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» իր անդամ կազմակերպության՝ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնի միջոցով Շիրակի մարզպետարանին տրամադրեց հումանիտար օգնության փաթեթներ։ Արցախից Հայաստան տեղափոխված կանանց և երեխաներին մարզպետարանի խողովակներով կտրամադրվեն հիգիենայի պարագաներ պարունակող փաթեթներ, իսկ Գյումրու գիշերօթիկ դպրոցում ապաստանած երեխաներին կտրամադրվեն տակդիրներ և…

Որտե՞ղ են գործելու եւ միջամտելու միջազգային հանրության եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կամքը, ուժը եւ գործիքները

Որտե՞ղ են գործելու եւ միջամտելու միջազգային հանրության եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կամքը, ուժը եւ գործիքները

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ընդդեմ Կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հայտարարությունն ուղղված միջազգային հանրությանը եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝ հրատապ, ակտիվ եւ արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու Արցախի Հանրապետությունում շարունակվող մարդասիրական ճգնաժամը։ Մենք պահանջում ենք հայտարարությամբ դատապարտել ադրբեջանական ագրեսիան եւ քաղաքացիական բնակչության թիրախավորումն ու դադարեցնել պատերազմը,  տրամադրել պատշաճ աջակցություն եւ հումանիտար օգնություն՝ պատերազմի արդյունքում տուժած կանանց։ Հայտարարության տեքստն ամբողջությամբ կցված է այցտեղ՝ Պահանջ_Միջազգային_հանրությանը։…

Շտապ ահազանգ միջազգային հանրությանը ՝ դադարեցնել Արցախի Հանրապետությունում շարունակվող մարդասիրական ճգնաժամը

Շտապ ահազանգ միջազգային հանրությանը ՝ դադարեցնել Արցախի Հանրապետությունում շարունակվող մարդասիրական ճգնաժամը

  Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ընդդեմ Կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հայտարարությունն ուղղված միջազգային հանրությանը եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝ հրատապ, ակտիվ եւ արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու Արցախի Հանրապետությունում շարունակվող մարդասիրական ճգնաժամը։ Մենք պահանջում ենք. • իրականացնել մշտադիտարկում եւ կազմել զեկույց Արցախից տեղահանված երեխաների վիճակի վերաբերյալ, • հայտարարությամբ դատապարտել ադրբեջանական ագրեսիան եւ քաղաքացիական բնակչության ու շինությունների ռմբակոծությունն Արցախում եւ Հայաստանի Հանրապետությունում, •…