2010 թվականից մինչ օրս Հայաստանում ավելի քան 80 կին սպանվել է ամուսնու կամ նախկին զուգընկերոջ կողմից։
Այդ կանայք զրկվել են կյանքից՝ ուժի և իշխանության անհավասարության, արմատացած կարծրատիպերի և համընդհանուր թողտվության պատճառով:
Կնասպանությունը լուռ համաճարակ է, կանայք հրաժարվում են սպանվել, կանայք դիմադրում են։
 
🇪🇺 🇦🇲«Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ․) ծրագիրն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ։
 
Այս տեսանյութը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: