Հրապարակումներ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԲԱՑԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Սույն հետազոտության ընթացքում ներկայացվում են բազմաթիվ օրինակներ՝ «Կանանց աջակցման կենտրոն» եւ «Կանանց ռեսուրսային կենտրոն» կազմակերպությունների աշխատանքի հիման վրա: Այդ օրինակները մատնանշում են համակարգում առկա բացերը: Այս փաստաթղթում առկա բացերի եւ մարտահրավերների լուծման նպատակով ներկայացնում ենք առաջարկներ՝ հիմնված մեր եւ միջազգային լավագույն փորձի վրա: Հայաստանը կարիք ունի կիրառելու լավագույն փորձը՝ պաշտպանելու զոհին, կանխելու ընտանեկան բռնության դրսեվորումներն ու առաջացող հետեւանքները, ինչպես նաեւ ընտանեկան բռնության դեմ պայքարն իրականացնելու ինչպես պետական, այնպես էլ հասարակական մակարդակներով։

Հետազոտությունը հասանելի է նաև անգլերեն լեզվով։
Կարդալ ավելին… 

 


Ստամբուլյան Կոնվենցիա. Քաղաքականության համառոտագիր

Սույն համառոտագիրը ամփոփ կերպով ներկայացնում է « Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Ստամբուլյան կոնվենցիա) նպատակը, վավերացման հաջողված օրինակները, Հայաստանում Կոնվենցիայի շուրջ ստեղծված իրավիճակն ու հիմնավորումներ, թե ինչու պետք է վավերացնել այն։

Կոնվենցիայի վավերացումը պետությանը տալու է ճանապարհային քարտեզ եւ աջակցության մեխանիզմեր՝ կատարելագործելու ընտանեկան բռնության կանխարգելում ու նպաստելու է դրա վերացմանը։

Ամփոփաթերթի հավելվածում հստակ հակափաստարկներով անդրադարձ է կատարվել այն բոլոր շահարկումներին, որոնք տարբեր խմբերի կողմից շրջանառվում եւ վերագրվում են Կոնվենցիային։

                                                                   Համառոտագիրը հասանելի է նաև անգլերեն լեզվով։
Կարդալ ավելին… 

 


«Լռեցված ձայներ». կնասպանությունը Հայաստանում

Զեկույցը նվիրվում է կնասպանության զոհ դարձած կանանց, որոնք ողբերգական հանգամանքներում սպանվել են իրենց զուգընկերների, ընտանիքի անդամների ևայլ անձանց կողմից:

Զեկույցում ներկայացված է կնասպանության՝ իբրև հղացքի ուսումնասիրությունն ու ՀՀ-ում 2016-2017 թթ. կնասպանության դեպքերի վերլուծությունը:

Սույն փաստաթղթի նպատակն է պետական համակարգին և լայն հանրությանը ծանոթացնել կնասպանություն երևույթին, պատճառներին, ինչպես նաև ներկայացնել կնասպանության ևընտանեկան բռնության միջև առկա կապը: Զեկույցի շրջանակներում անդրադարձ կկատարվի 2016-2017 թթ. սպանված կանանց պատմություններին՝ ներկայացնելով կնասպանության գործերով դատական ակտերը, ինչպես նաև վեր կհանվեն օրենսդրական ևիրավակիրառ համակարգում առկա իրավական բացերը։

Կարդալ ավելին…

 


«Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարը՝ Հայաստանում և Վրաստանում․ Փորձի փոխանակում և հետագա համագործակցության ռազմավարությունը»

2017 թ. Հոկտեմբերի 16-17-ը Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան կազմակերպել էր տարածաշրջանային կոնֆերանս՝ Հայաստանի և Վրաստանի փորձագետների, ՀՀկառավարության, ՀՀ ԱԺ եւ ՀԿ ներկայացուցիչների, շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կոնֆերանսի հիմնական նյութերի ամփոփ հրատարակությունը, որը, կարծում ենք, օգտակար կլինի շահագրգիռ կողմերի ուսումնասիրության համար։

Սույն զեկույցը հասանելի է միայն անգլերեն։

Կարդալ ավելին…

 


«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ հետազոտություն

Հայաստանի Հանրապետությունը 2013 թ. մայիսի 20-ին ընդունել է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքը: Վերջինս կարևոր իրավական փաստաթուղթ է սեռի հիմքով խտրականության դեմ պայքարի նյութաիրավական բազան ապահովելու տեսանկյունից: Այնուամենայնիվ, գենդերային խտրականությունը շարունակում է մնալ մեր հասարակության խնդրահարույց հարցերից մեկը:

Սույն իրավական–հետազոտական վերլուծության նպատակն է իրականացնել համապարփակ ուսումնասիրություն «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի դրույթների և դրանց կիրառման վերաբերյալ՝ վեր հանելով իրավական բացերն ու խնդիրները: Վերլուծության արդյունքում կատարվել են առաջարկություններ՝ օրենսդրության և դրանով պայմանավորված իրավակիրառ պրակտիկայի բարելավման ուղղությամբ, որոնք կարող են օգտակար լինել ոլորտի քաղաքականությունը մշակող դերակատարների և որոշում կայացնող մարմինների համար:

Կարդալ ավելին…

 


Կնասպանությունը Հայաստանում. լուռ համաճարակ

Սույն զեկույցը հրատարակվել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի (այսուհետ՝ Կոալիցիա) կողմից և արձանագրում է կանանց սպանություններն իրենց զուգընկերների և ընտանիքի անդամների կողմից` լույս սփռելով գենդերային հիմքով սպանությունների և բռնության այն դրսևորումների վրա, որոնց ենթարկվում են հատկապես Հայաստանաբնակ կանայք:

Զեկույցում օգտագործվում է կնասպանություն եզրույթը՝ գենդերային տեսանկյունից չեզոք մարդասպանություն եզրույթի փոխարեն, քանի որ վերջինս անտեսում է անհավասարության ու ճնշումների այն յուրահատուկ արգելքները, որոնց բախվում են կանայք:

Կարդալ ավելին…

 


1378794Ընտանեկան բռնության մասին օրենքի նախագիծ

Ներկայացնում եմ Կանանց իրավունքների կենտրոնի կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծ, որը 2013թ-ին վերանայվել է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից և կատարվել որոշ փոփոխություններ:
Ծանոթացեք օրենքի նախագծին այստեղ:

 


Օրինականացնելով գենդերային կարծրատիպերը` ՀՀ դատական համակարգն ու գենդերային խտրականությունը գենդերային հիմքով ընտանեկան բռնությունների գործեր քննելիս

Զեկույցը պատրաստվել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» կողմից ընտանեկան բռնության ու գենդերային խտրականության 8 գործի մշտադիտարկման, այդ գործերով ներառված փաստաբանների, բռնությունից տուժած կանանց, Կոալիցիայի անդամ կազմակերպությունների
աշխատակիցների հետ հարցազրույցների ու ՀՀ Արդարադատության նախարարության Դատալեքս դատական տեղեկատվական համակարգի միջոցով դատական գործերի հետազոտման արդյունքների և միջազգային իրավական պրակտիկայի համադրմամբ:

Զեկույցի խնդիրն է պարզել` արդյոք ՀՀ ներպետական օրենսդրությունը և միջազգային պարտավորությունները դե յուրե նախատեսում ու ապահովում են կնոջ արդարադատության մատչելիության լիարժեք իրացումը` երաշխավորելով արդար դատաքննություն, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ և զերծ լինելով ուղղակի ու անուղղակի խտրականության ու վնասակար կարծրատիպային դրսևորումներից:

Բեռնել զեկույցի համառոտ և ամբողջական տարբերակը: