Ստամբուլյան Կոնվենցիա. Քաղաքականության համառոտագիր
Սույն համառոտագիրը ամփոփ կերպով ներկայացնում է « Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Ստամբուլյան կոնվենցիա) նպատակը, վավերացման հաջողված օրինակները, Հայաստանում Կոնվենցիայի շուրջ ստեղծված իրավիճակն ու հիմնավորումներ, թե ինչու պետք է վավերացնել այն։ Կոնվենցիայի վավերացումը պետությանը տալու է ճանապարհային քարտեզ եւ մեխանիզմեր՝ կատարելագործելու ընտանեկան բռնության կանխարգելումը, ինչպես նաև նպաստելու է դրա վերացմանը։ Ամփոփաթերթի հավելվածում հստակ հակափաստարկներով անդրադարձ է կատարվել այն բոլոր շահարկումներին, որոնք տարբեր խմբերի կողմից շրջանառվում եւ վերագրվում են Ստամբուլյան կոնվենցիային։