Գործատու «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա
Ծրագիր «Պայքարելով գենդերային բռնության դեմ ՔՈՎԻԴ-19-ի պայմաններում և հետպատերազմական իրականությունում»
Ֆինանսավորող կառույց Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
Ծառայության նպատակը Պատրաստել 2 սոցիալական գովազդ գենդերային բռնության թեմայով
Ծառայության տևողություն մարտ 2022թ․ – հունիս 2022թ․
Դիմումների վերջնաժամկետ փետրվարի 25, 2022թ․

 Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի մասին

 «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի առաքելությունն է համատեղ ջանքերով նպաստել կանանց և աղջիկների նկատմամբ գենդերային բռնության նվազմանը՝ կանխարգելման և պաշտպանության մեխանիզմների ամրապնդման միջոցով։Կոալիցիան առ այսօր արձագանքել է կանանց նկատմամբ բռնության բազում դեպքերի և հանրության լայն շերտերի իրազեկել է կանանց նկատմամբ բռնության համակարգային խնդրի մասին: Կոալիցիայի տարիների ջատագովման աշխատանքների արդյունքում՝ 2017թ. ընդունվեց ընտանեկան բռնությունը կանխարգելող և բռնության ենթարկված անձանց պաշտպանությունն ապահովող օրենք:

Ծառայության ներկայացում

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան ցանկանում է թողարկել գենդերային բռնության թեմայով 2 սոցիալական գովազդ, որոնք պետք է հիմնվեն կազմակերպության հետևյալ երկու հրապարակումների արդյունքների վրա՝

Սոցիալական գովազդները պետք է՝

  • Լինեն 1-2 րոպե տևողությամբ,
  • Հրապարակումների արդյունքները ներկայացվեն ստողծագործական և նորարարական մոտեցմամբ,
  • Լինեն կա՛մ անիմացիոն, կա՛մ սովորական տեքստապատկերային, երկու դեպքում էլ՝ ձայնային ուղեկցմամբ։

Դիմելու ընթացակարգ

Դիմել կարող են այն անհատները, խմբերը կամ կազմակերպությունները, որոնք ունեն սոցիալական գովազդների պատրաստման բավարար փորձ։ Գենդերային հիմնահարցերով զգայունությունը կդիտվի որպես առավելություն։

Դիմելու համար անհրաժեշտ է info@coalitionagainstviolence.org էլեկտրոնային հասցեին ուղարկել հետևյալ տեղեկատվությունը՝

  1. 2 սոցգովազդների նախնական սցենար/մտքեր
  2. 1 րոպեանոց գովազդի պատրաստման գնառաջարկը՝  ա) անիմացիայի դեպքում, բ) տեքստապատկերային սովորական հոլովակի դեպքում
  3. Նախկինում արված սոցգովազդների օրինակներ։

Դիմումների վերջնաժամկետը փետրվարի 25-ն է: Ուշացած կամ ոչ լիարժեք դիմումները չեն քննարկվի: Հաշվի առնելով դիմումների քանակը՝ կազմակերպությունը կապ կհաստատի միայն հարցազրույ­ցի փուլ անցած դիմորդների հետ: