Այսօր, Հայաստանի անկախության օրը, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ բռնության վայրագ դրսևորումներով ոստիկանները բերման են ենթարկել 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներին, որոնց մեջ մեծամասնությունը սևազգեստ մայրեր էին։ Ընդ որում, ոստիկանության բռնի գործողությունները ուղեկցվել են կանանց ոտքերից ու ձեռքերից քարշ տալու անպարկեշտ տեսարաններով, ինչպես նաև նրանցից մի քանիսը ստացել են մարմնական վնասվածքներ։ Սա առաջին անգամ չէ, որ ոստիկանությունը ուժ…
