2020 թվականը «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համար բավականին ծանր տարի էր՝ իր մարտահրավերներով։ Տարվա առաջին կեսը՝ ինչպես երկրգնդի մեծ մասում, այնպես էլ Հայաստանում, COVID-19 համավարակի հետ կապված, իսկ աշնանը՝ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արհավիրքով պայմանավորված մարտահրավերները։ Այդպիսով, այս տարի «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» աշխատում էր արտակարգ ռեժիմում՝ ուժերի գերլարվածության պայմաններում։ Դեռևս գարնանը՝ համավարակով պայմանավորված երկրում հայտարարվեց…
