Հարգելի պարոն վարչապետ․ 2010թ․-ից ի վեր, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, որը միավորում է ոլորտում աշխատող 11 կազմակերպություն, հոկտեմբերի 1-ը նշում է որպես ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր։ Ավելի քան մեկ տասնամյակ մենք աշխատում ենք Հայաստանում կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեպքերի կանխարգելման, բռնության ենթարկվածների աջակցության և հանրային իրազեկվածության բարձրացման ուղղությամբ։ Կոալիցիայի համառ պայքարի շնորհիվ 2017թ․ Հայաստանում ընդունվեց…
